
Այսօր առավոտյան Քուռ գետի աջ ափին իրար են բախվել 6 ավտոմեքենա: Վթարի հետևանքով երեք մարդ է վիրավորվել: Տեղում տուժածները առաջին օգնություն ստանալուց հետո տեղափոխվել են հիվանդանոց:
Դեպքի վերաբերյալ քրեական գործ է հարուցվել Վրաստանի քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածի հատկանիշներով։ Այն ենթադրում է ճանապարհային երթևեկության անվտանգության կամ շահագործման կանոնների խախտում, ինչը հանգեցնում է առողջական վիճակի վատթարացման: