Արժույթի միջազգային հիմնադրամի միջոցով կիրականացվի կառավարության ծրագիրը․ Քումսիշվիլի

«Արժույթի միջազգային հիմնադրամի հետ պայմանավորվածություն ենք ձեռք բերել նոր ծրագիր սկսելու վերաբերյալ, սակայն հատկանշական է այն, որ այդ ծրագիրը, փաստորեն, մեր 4 կետից բաղկացած ծրագիրն է»-այս մասին հայտարարել է առաջին փոխվարչապետ Դիմիտրի Քումսիշվիլին «Վրաստանի տնտեսությունը. հեռանկարներ եւ մարտահրավերներ» միջազգային  բիզնես ֆորումին։

«Սա մեր նախաձեռնած, մշակած ծրագիրն է, որը մենք էլ կյանքի կկոչենք։  Մենք մեր ընտրողներին խոստացել ենք և, ինչը կարևոր է, ինքներս վստահ ենք դրա իրականացման մեջ»-հայտարարել է առաջին փոխվարչապետը՝ հավելելով, որ այսօր բարձրաձայն կարող են ասել, թե Արժույթի միջազգային հիմնադրամը և միջազգային հանրությունը լիովին աջակցում է երկրում իրականացվող բարեփոխումներին։

 

Թողնել պատասխան