
Ներքին գործերի նախարարության Իմերեթիի, Ռաճա-Լեչխումիի և Քվեմո Սվանեթիի ոստիկանության բաժանմունքի աշխատակիցները մեծ քանակությամբ թմրանյութային միջոցների անօրինական ձեռք բերման, պահման և իրացման մեղադրանքով ձերբակալել են 1973 թվականին ծնված, անցյալում դատապարտված Ջ.Լ.-ին: Նշված հանցանքի համար վերջինիս սպառնում է 6-11 տարվա ազատազրկում։
ՆԳՆ-ի մամուլի ծառայության տեղեկատվության համաձայն՝ հետաքննությունը պարզել է, որ մեղադրյալը համակարգված կերպով թմրանյութային միջոցներ է վաճառել:
Ձերբակալված քաղաքացու բնակարանի խուզարկության ընթացքում հայտնաբերվել է 2 հազար 720 լարի արժողությամբ «բուպրենորֆին» հեղուկ, «սուբոքսին» դեղամիջոց և այլ թմրամիջոցներ: