
Քութայիսիի քաղաքապետարանի սպորտի վարչության նախաձեռնությամբ, Քութայիսիում տեղի է ունեցել ավտոարշավի առաջնություն, որին մասնակցել է մոտ 200 մարդ:
«Այս սպորտաձևը բազմաթիվ երկրպագուներ ուներ և նրանք ցանկություն են ունեցել մասնակցել, մենք նրանց հնարավորություն ենք տվել»,- լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարել է կազմակերպիչներից Սոփիո Կիկնավելիձեն:
Մրցույթի ավարտին Վրաստանի առաջատար մարզիկների մասնակցությամբ տեղի է ունեցել Drift show: