Հարցին Վրաստանի կառավարությունը հավանություն է տվել օգոստոսի 16-ի նիստում:
«Սա շատ կարևոր հարց է. անհրաժեշտ է բարելավել ծառայությունները` ապահովելու ուղևորափոխադրումների աճը»,- վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի խոսքերն է մեջբերում «interpressnews»-ը:
Կառավարության ղեկավարը հավաստիացրել է, որ սեպտեմբերի 23-ից հետո Քութայիսիի միջազգային օդանավակայանից Եվրոպայի ուղղոթյամբ առկա 4 չվերթներին կավելանան ևս 7-ը:
Կվիրիկաշվիլիի խոսքով, Վրաստանի մեծությամբ երկրորդ քաղաքի օդնավակայանում ենթակառուցվածքների ընդլայնումը հնարավորություն կտա էլ ավելի մատչելի գներով մեկնել Եվրոպա:
Կառավարության նիստի ընթացքում վարչապետը անդրադարձել է նաև Եվրամիության և Վրաստանի միջև ազատ վիզային ռեժիմ սահմանելու հարցին` հույս հայտնելով, որ մինչև տարեվերջ վերջնական որոշում կկայացվի: