
Եվրախորհրդարանի լիտվացի պատգամավոր Պայտրաս Աուշտրիավիչուսին Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիին Լիտվայի քաղաքացիություն տալու առաջարկություն է արել:
Այս մասին տեղեկացնում է «Lietuvos žinios» պարբերականը:
Լիտվացի քաղաքական գործիչը նշել՝ հնարավոր է Սահակաշվիլիին Լիտվայում կեցության իրավունք տալ:
«Սահակաշվիլին կարող է քաղաքական-վերլուծական և խորհրդատվական կազմակերպություն հիմնել, իսկ Լիտվայի քաղաքացիությունը նրան Եվրոպայում մնալու և աշխատելու հնարավորություն կընձեռնի»,-նշել է պատգամավորը:
Աուշտրիավիչուսը հավելել է, որ Լիտվայի քաղաքացիություն ստանալը բարդ է, սակայն իրագործելի: