ԱՄՆ-ի Ազգային ժողովրդավարական ինստիտուտի (NDI) արտաքին քաղաքականության վերաբերյալ հետազոտության արդյունքները քննարկվել են Թբիլիսիում տեղի ունեցած հանդիպման ընթացքում: Հասարակական կազմակերպությունների և Ատլանտյան խորհրդի ներկայացուցիչները քննարկել են ռուսական քարոզչությանն ու հիբրիդային պատերազմներին վերաբերող հարցեր:
«Քննարկել ենք, թե ինչ ազդեցություն կարող է ունենալ ռուսական քարոզչությունը Վրաստանի քաղաքացիների գիտակցության վրա, ինչպես կարող է այն փոխել մարդկանց տրամադրվածությունը եվրոպական ինստիտուտներում ինտեգրման հարցում»,- նշել է NDI-ի վրաստանյան գրասենյակի տնօրեն Լորա Տորնտոնը:
Վրաստանի Ատլանտյան խորհրդի փոխնախագահ Բաթու Քութելան նշել է, որ այս ոլորտում հարկավոր է առավել ընդգրկուն հետազոտություն: Տեղեկացնում է Rustavi 2 հեռուստաալիքը: