
Վրաստանի պատիժների իրականացման և պրոբացիայի պետնախարար Քեթևան Ցիխելիշվիլին մարտի 8-ի կապակցությամբ Մարնեուլիում հանդիպումներ կունենա:
Նախարարության փոխանցմամբ, Քեթևան Ցիխելիշվիլին կհանդիպի ադրբեջանցի, հայ և վրացի ուսուցչուհիներին, ովքեր դասավանդում են Քվեմո Քարթլիի ոչ վրացական դպրոցներում:
«Հանդիպմանը կխոսվի տարբեր ոլորտներում կանանց ներգրավվածության կարևորության մասին: Ներկաները կքննարկեն աշխատանքի առանձնահատկությունները: Պետնախարարը կխոսի նաև «Երիտասարդները գենդերային հավասարության համար» ծրագրի կարևորության մասին, որի շրջանակներում դասընթացներ են կազմակերպվել Քվեմո Քարթլիում և Կախեթիում»,- ասված է նախարարության հայտարարության մեջ: