Նախընտրական քարոզարշավի ժամանակ լրատվամիջոցները պարտավորվում են հասարակական-քաղաքական հաղորդումներում և ընտրությունները լուսաբանելիս անկողմնակալություն պահպանել:
Վրաստանի ընտրական օրենսգրքի համաձայն, հեռարձակողը, որը կորոշի լուսաբանել նախընտրական քարոզարշավը, նախընտրական բանավեճերը պետք է անց կացնի առանց խտրականության և բոլոր թեկնածուների մասնակցությամբ:
Դրա հետ մեկտեղ, սեպտեմբերի 8-ին ուժի մեջ են մտնում այն կանոնները, որոնք թեկնածուներին հնարավորություն են տալիս անվճար գովազդ տեղադրել:
Վրաստանում նախընտրական քարոզարշավը պաշտոնապես մեկնարկում է օգոստոսի 29-ից: