«Քարթու» հիմնադրամը Բաթումիում գտնվող ռեգբիի զարգացման բազան նվիրել է քաղաքապետարանին:Աջարիայի կառավարության տեղեկատվությամբ` համալիրի տարածքը 4.5 հեկտար է: Ժամանակակից չափանիշներին համապաստասխանող բազան ընդգրկում է 3 հրապարակ: Հիմնականը նախատեսված է 2.500 հանդիսատեսի համար, մյուսը` 500, իսկ երրորդը նախատեսված է ֆիզիկական ակտիվության համար:
Ռեգբիի բազան եվրոպական չափանիշներին համապատասխանող լուսավորում ունի, ինչը հնարավորություն է տալիս մարզվել և խաղեր կազմակերպել նաև գիշերային ժամերին:
Բազայի շինարարական աշխատանքները սկսվել են 2014 թվականին: Ընդհանուր առմամբ ծախսվել է 7 միլիոն 355 հազար լարի, որից ավելի քան 3,5 միլիոնը` Բաթումիի քաղաքապետարանի բյուջեից:
Լուսանկարը` jako.fm