
Ապրիլ ամսվա ընթացքում Վրաստան է այցելել 596 հազար 700 օտարերկրյա այցելու, ինչը մոտ 85 հազարով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։ Այս մասին լրագրողներին տեղեկացրել է Վրաստանի Զբոսաշրջության ազգային գործակալության ղեկավար Գիորգի Չոգովաձեն:
Ապրիլ ամսին Վրաստան այցելած զբոսաշրջիկների թվով առաջին տեղում է Ադրբեջանը (զբոսաշրջիկների թիվը ավելացել է 10,4%-ով), Ռուսաստանը (43.4%), Թուրքիան (29.2%), Հայաստանը (6.9 %) եւ Իրանը (98.5 %):