Սերժ Սարգսյանի իշխանավարման երրորդ ժամկետի դեմ Հայաստանի հանրապետության մայրաքաղաք Երևանում և այլ քաղաքներում բողոքի ակցիաներ են սկսվել:
Պայքարի դուրս եկած ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ժողովրդին կոչ է արել միանալ իրեն. «Հաղթանակի ժամը եկել է, մենք ձեզ կոչ են անում իջեք, եկեք Ազատության հրապարակ»:
Ավելի վաղ ցուցարարները պատուհանը հանելով մուտք էին գործել Երևանի պետական բժշկական համալսարանի հենակետային քոլեջ։
Ապրիլի 16-ի առավոտյան նրանք սկսել են քաղաքացիական անհնազանդության զանգվածային գործողությունների ծրագիրը, որը ենթադրում է արգելափակել Երևանի ծայրամասերը կենտրոնին կապող կամուրջները, դասադուլ ու գործադուլ անել։