
Թբիլիսիի քաղաքապետարանի կայքն այս օրերին ընդունում է քաղաքի զարգացման վերաբերյալ գաղափարները: Այս պահին կայք էջում 227 գործող և 26 արգելափակված գաղափար կա: Նրանցից մեկի համաձայն, մայրաքաղաքում պետք է Hollywood-ի նման գրառում անել: Տեղեկատվությունը տարածում է droa.ge-ին:
Փետրվարի 12-ին Կախա Կալաձեն էլեկտրոնային նոր հավելված ներկայացրեց` «Քո գաղափարը` քաղաքապետին» վերտառությամբ: Քաղաքապետը հույս ունի, որ բնակչությունը շատ հետաքրքիր գաղափարներ կունենա: Էլեկտրոնային էջի հասցեն է` idea.tbilisi.gov.ge:
Լուսանկարը` droa.ge