Վրաստանի ՏԻՄ ընտրություններին ընդառաջ դեռևս հայտնի չէ իշխող «Վրացական երազանք»-ի քաղաքապետի թեկնածուի անունը։
Թբիլիսիի գործող քաղաքապետ Դավիթ Նարմանիան լրագրողների հետ զրույցում ասել է, որ իրենց թիմում դեռևս չի քննարկվել հարցը։
«Բնական է, որ հարցի հետ կապված քաղաքական խորհրդակցություններ կլինեն: Կարեւորն այն է, որ չշտապենք, սպասենք կայացված որոշմանը»,- լրագրողների հետ զրույցում հայտարարել է Նարմանիան: