Թբիլիսիի քաղաքապետարանն արձագանքել է ցույցին

  Թբիլիսիի քաղաքապետարանը նամակով արձագանքել է«Ռուսթավի 2» հեռուստաընկերության աջակցության ցույցին: Հայտարարությունում նշված է, որ «Միացյալ ազգային շարժումը» հասարակությանը մոլորեցնելու նպատակով աղավաղում  է որոշ թեմաներ:
«Այսօր առավոտից Թբիլիսիի քաղաքապետարանի մոտ հավաքվել էր «Միացյալ ազգային շարժման» ակտիվիստներից կազմված փոքր խումբ: Կուսակցության անդամները և նրանց աջակից ՀԿ-ների ներկայացուցիչները  փորձել  են լարել իրավիճակը և ներս մտնել  քաղաքապետարան:
 
Ցանկանում ենք նշել, որ հարցին, որով «Միացյալ ազգային շարժման» անդամները փորձում են հանրությանը շփոթմունքի մեջ գցել, բազում անգամ պատասխան է տրվել և բոլոր ԶԼՄ-ներին թեմայի վերաբերյալ տեղեկատվություն է տրամադրվել: Թբիլիսիի քաղաքապետարանը գործել է իրավական դաշտում, և եթե կոնկրետ անձինք կոնկրետ հարցեր ունեն, կարող են դիմել դատարան:
 
Չնայած վերոնշյալին, կուսակցության ակտիվիստների փոքր խումբ փորձում է արհեստական աժեոտաժ ստեղծել, ինչը ծառայում է հայտնի նպատակներին` «Միացյալ ազգային շարժումը» հանրությանը մոլորեցնելու նպատակով նենգափոխում է որոշակի թեմաներ:
 
Ինչ վերաբերում է այն բանին, որ քաղաքապետարանի շենքի առաջին հարկը հանրային տարածք է, ուր մուտքը ազատ է, ցանկանում ենք նշել, որ ցուցարարների` շենք մուտք գործելը կխանգարեր քաղաքապետարանի աշխատակիցների գործունեությանը, ինչը թույլ չեն տվել անվտանգության ծառայությունն ու պարեկային ոստիկանությունը»,- ասվում է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ  Ցուցարարները փորձել են քաղաքապետարանի շենք մուտք գործել, սակայն ոստիկանությունը թույլ չի տվել: Ակցիան նախաձեռնել են  ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժումը» և ութ արտախորհրդարանական  կուսակցությունների համակարգող խորհուրդը:

Թողնել պատասխան