Թբիլիսիի քաղաքային խորհրդի «Վրացական երազանք» խմբակցության ղեկավար Ռիմա Բերաձեն հերքում է «Երեխաների աշխարհ»-ում կրակի հետևանքով տուժածների վրա ճնշում գործադրելու լուրերը:
«Չգիտեմ, միգուցե դա ճնշում է՞, երբ տուժածներին ասում եմ, որ բյուջեից 3 հազար լարի է հատկացվելու իրենց: Մեզ դիմել են սոցիալապես անապահով մարդիկ և մենք խորհուրդ ենք տվել վերցնել այդ գումարը»,- հայտարարել է Բերաձեն:
Վերջինիս խոսքերով, դատական գործ է ընթանում, և քանի դեռ այն չի ավարտվել, տուժածի կարգավիճակ կամ փոխհատուցում ստանալու մասին խոսք չի կարող լինել:
Հիշեցնենք, որ «Մանկական աշխարհ» առևտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհից տուժածների փաստաբանը հայտարարել էր, թե տուժածները Թբիլիսիի քաղաքային խորհրդի` Սակրեբուլոյի պատգամավոր Ռիմա Բերաձեից սպառնացող հեռախոսազանգեր են ստանում: