
Թբիլիսիիի քաղաքային դատարանի նախկին ղեկավար Մամուկա Ախվլեդիանին հարցաքննության է կանչվել դատարան, որը տեղի է ունենալու փետրվարի 17-ին, 13:00 -ին:
«Թբիլիսիի քաղաքային դատարանը բավարարել է Վրաստանի ներքին գործերի նախարարության միջնորդությունը, որը վերաբերում է քաղաքային դատարանի նախկին ղեկավար Մամուկա Ախվլեդիանիի` դատարանում հարցաքննությանը»,- հայտարարել է ՆԳՆ հասարակության հետ կապերի վարչության տնօրեն Թեա Պերտիան: