
«Մինչ 2021 թվականը քաղաքական պաշտոններ զբաղեցրած անձանց աշխատավարձի բարձրացումը բացառվում է», — այս մասին խորհրդարանի լիագումար նիստի ընթացքում հայտարարել է Վրաստանի առաջին փոխվարչապետ, ֆինանսների նախարար Դիմիտրի Քումսիշվիլին:
Հիշեցնենք՝ այսօր խորհրդարանի լիագումար նիստին քննարկվում է 2018 թվականի պետական բյուջեի նախագիծը:
Ելույթից հետո նախարարը պատասխանելով խորհրդարանի պատգամավորների աշխատավարձերի վերաբերյալ հարցին՝ նշել է, որ փոփոխություններ կարելի է սպասել միայն 2021 թվականից հետո։