Քաղաքական մասնակցության բարձր մակարդակի պատրաստակամությունը չի նշանակում, որ Վրաստանի վարչապետը հաջորդ փուլում կմեկնի Ժնև: Այս մասին հայտարարել է Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն:
Նրա տեղեկությունների համաձայն, Ժնևյան քննարկումների հաջորդ փուլը տեղի կունենա նույն ձևաչափով, ինչպես նախկինում:
«Ժնևյան միջազգային քննարկումներն անցկացվում են 2008 թվականից հետո, տեղի է ունեցել 42 փուլ: Ցավոք, մենք այս փուլերում կոնկրետ արդյունքներ չունենք, սակայն մենք կարևորում ենք այդ քննարկումները։ Վրաստանի մոտեցումը մնում է կառուցողական և կենտրոնացած է ռուս-վրացական հակամարտության խաղաղ կարգավորման ուղիների վրա: Այս սկզբունքով մենք շարունակելու ենք մասնակցել Ժնևի միջազգային քննարկումների ձևաչափին: Մենք ցանկանում ենք այս դժվարին փակուղուց դուրս գալու ուղիները գտնել, որի համար, անհրաժեշտությամբ դեպքում, պատրաստ ենք նաև բարձր մակարդակի քաղաքական մասնակցություն ունենալ», -ասել է Ջանելիձեն: