
«Քաղաքական գործունեությունս ավարտել եմ», — այսօր ասել է նախկին վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին: Հայտնում է Rustavi.ge-ն։
Կվիրիկաշվիլին գտնվել է Սվետիցխովելիի տաճարում, որտեղ լրագրողների հարցին, թե արդյո՞ք կշարունակի քաղաքական գործունեությունը, նա պատասխանել է.
«Ի՞նչ քաղաքականության մասին է խոսքը, տոնակատարության եմ եկել: Մի քանի անգամ ասել եմ, քաղաքական գործունեությունս ավարտել եմ»:
Վարչապետի պաշտոնից և քաղխորհրդից հեռանալուց հետո, Գիորգի Կվիրիկաշվիլին առաջին անգամ է խոսել լրատվամիջոցների հետ:
Նախկին վարչապետը նոր կառավարության և վարչապետի վերաբերյալ գնահատականներ տալուց խուսափել է:
Հիշեցնենք, որ հունիսի 13-ին Վրաստանի վարչապետը հրաժարական էր տվել: