
«Վիրահայերի միություն» հասարակական կազմակերպությունը մայիսի 20-ին կազմակերպում է «Մանուկների կյանքը փրկելու նպատակով» բարեգործական մարաթոն: Մարաթոնը կազմակերպվում է «Կուս Տբայի» (Կրիայի լճի) երկանքով, սկիզբը ժամը 14:00-ին: Միջոցառման նպատակն է՝ օգնություն ցուցաբերել և ֆինանսապես աջակցել ծանր հիվանդություն ունեցող երեխաներին:
Կազմակերպությունը կոչ է անում ակտիվորեն մասնակցել փոքրիկների կյանքեր փրկելու նպատակով կայանալիք մարաթոնին:
Մասնակցելու նպատակով հարկավոր է գրանցվել Georgian Armenians’ Union-ქართველ სომეხთა კავშირი ֆեյսբուքյան էջի օգնությամբ: