Վրաստանի դպրոցներում փոքրաթիվ աշակերտներով երկու դասարանները հնարավոր է այսուհետ մեկ դասղեկ ունենան։ Այս մասին interpressnews-ի հետ զրույցում հայտարարել է Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ընդհանուր կրթության վարչության և զարգացման բաժնի ղեկավար Մարիամ Չիքոբավան:
Նրա պարզաբանմամբ, նախարարության այդ փոփոխությունը կվերաբերի այն դասարաններին, որոնցում աշակերտների թիվը չի հասնի 10-ի։
«Դասարանն անպայման պետք է ունենա դասղեկ, որը կլինի նույն դպրոցի մանկավարժներից: Սակայն, հնարավոր է, որ որոշ դպրոցներում երկու փոքրաթիվ դասարան մեկ դասղեկ ունենան: Դասղեկը մեկ դասարանում պետք է ունենա 10-ից ոչ պակաս աշակերտ»,-հայտարարել է Մարիամ Չիքոբավա։