
«Սահմանադրության գրեթե բոլոր կետերը քննարկվել են եւ այս փոփոխությունների 80-85 տոկոսը փորձագետների, ոչ կառավարական կազմակերպությունների եւ տարբեր սահմանադրական մարմինների առաջարկների հիման վրա են արվել»,-այս մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեն՝ հավելելով, որ շատ մեծ աշխատանք է տարվել պետական սահմանադրական հանձնաժողովի ձեւաչափում:
Կոբախիձեն նշել է, որ հին Սահմանադրության գրեթե բոլոր հոդվածները փոփոխման են ենթարկվել:
Խորհրդարանի խոսնակը շնորհակալություն է հայտնել հասարակական կազմակերպություններին եւ փորձագետներին, որոնք հատուկ ներդրում են ունեցել սահմանադրական փոփոխությունների աշխատանքում: