
«Վրացական երազանք»-ից օրեր առաջ հեռացած Գեդևան Փոփխաձեն այսօր վերադարձել է խորհրդարան:
Rustavi2-ի փոխանցմամբ, Փոփխաձեն իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Էկա Բեսելիայի հետ հանդիպումից հետո ասել է, որ խորհրդարանական մեծամասնությունում հաղորդակցության խնդիր կա:
Նա կարևորել է հաջորդ շաբաթ կուսակիցների հետ նախատեսված հանդիպումը։
«Մենք չպետք է միմյանց հետ զրուցենք լրագրողների միջնորդությամբ և նմանատիպ հարցազրույցների միջոցով: Մենք պետք է ուղիղ հաղորդակցության հնարավորություն ունենանք, որպեսզի խնդիրները լուծվեն այն ընթացակարգով, որը կարևոր է մեծամասնության լիարժեք գործունեության համար»,-հայտարարել է Գեդևան Փոփխաձեն: