
Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի որոշմամբ հոկտեմբերի 27-ին Վրաստանի փոխարտգործնախարարի պաշտոնում է նշանակվել Գիորգի Շարվաշիձեն: Շարվաշիձեն կզբաղվի տնտեսական դիվանագիտության հարցերով:
Արտաքին գործերի նախարարության տեղեկացմամբ՝ Շարվաշիձեն միջազգային մի շարք ընկերությունների հետ համագործակցության մեծ փորձ ունի: 2006 թվականից առ այսօր նա աշխատել է մասնավոր ընկերություններում, ունի նաև պետական համակարգերում և ոչ կառավարական ոլորտում աշխատելու փորձ:
Փոխնախարարի պաշտոնում Շարվաշիձեն կաշխատի դեկտեմբերի 1-ից: