
Փոթիում պայթյունի հետևանքով մեկ մարդ զոհվել է, իսկ երեքը՝ վիրավորվել: Դեպքը տեղի է ունեցել այսօր առավոտյան: Հաղորդում է InterpressNews-ը:
Դեպքի վայր է ժամանել արտակարգ իրավիճակների ծառայության բժշկական ջոկատը: Վիրավորները տեղափոխվել են Փոթիի, Զուգդիդիի և Քութայիսիի հիվանդանոցներ:
Պայթյունից առայժմ մանրամասներ հայտնի չեն։ Ներքին գործերի նախարարությունից դեռևս մեկնաբանություններ չեն արել: