
Ուժգին քամին Փոթիում խնդիրներ է ստեղծել: «Interpressnews»-ի փոխանցմամբ` ծառեր են արմատախիլ եղել, վնասվել են էլեկտրահաղորդման լարերը:
Փոթիի քաղաքապետ Իրակլի Կակուլիայի խոսքերով, բոլոր համապատասխան ծառայությունները կենտրոնացված են և աշխատում են արտակարգ ռեժիմով: Տարվում են մաքրման աշխատանքներ: Կակուլիայի փոխանցմամբ` «Էներգո-պրո Ջորջիա» կազմակերպության մասնագետներն առավոտից վերականգնողական աշխատանքներ են իրականացնում և քաղաքի էլեկտրամատակարարումը կվերականգնվի մինչև օրվա վերջ:
«Ստեղծվել են շարժական խմբեր, որոնք ամբողջ քաղաքում վերահսկողական աշխատանքներ են իրականացնում»,- հավելել է Իրակլի Կակուլիան: