
Փոթիում կբացվի «Աջարիա տեքստիլ» կարի նոր արտադրամասը, որտեղ կաշխատի շուրջ 3000 մարդ: «Աջարիա տեքստիլ»-ի ֆինանսական տնօրեն Գիա Լոմինաձեի խոսքերով՝ նախաձեռնությունն իրականություն է դարձել շուրջ 40 մլն լարի թուրքական ներդրման շնորհիվ:
Գործարանում կկարեն այնպիսի հայտնի բրենդների սպորտային հագուստներ, ինչպիսիք են PUMA, NIKE, New Balance և Under Armour: Մեկ տարվա ընթացքում ծրագրվում է արտադրել 10 մլն վերնաշապիկ և շորտեր:
«Առաջին փուլում գործարանում կաշխատի շուրջ 1500 մարդ, իսկ շինարարության ամբողջական ավարտից հետո՝ 2019 թվականից աշխատակիցների թիվը կհասնի 3000-ի»,-ասել է Լոմինաձեն:
«Աջարիա տեքստիլը» վրացական շուկայում է 2008 թվականից:
Հայտնում է apsny.ge-ն: