Փոթիում երեխաները քաղցրավենիքի փոխարեն խողովակների մաքրման համար նախատեսված քիմիական նյութ ուտելու հետևանքով թունավորվել են։ «Ռուսթավի 2» հեռուստաընկերության փոխանցմամբ, բացի այդ, նրանց ներքին օրգանները և շնչուղիները նյութից ծանր վնասվածքներ են ստացել:
Հոսպիտալացված երեխաներից մեկի՝ 5 տարեկան աղջկա տատի խոսքով, երեխան խանութում տեսելով գունազարդ փաթեթավորումը, որի վրա գրված է եղել «Крот», գնել է այն: Փորձելով քիմիական թունավոր նյութը, նա սկսել է շնչահեղձ լինել, բացականչել: Երեխային տեղափոխել են Փոթիի կենտրոնական հիվանդանոց:
Որոշ ժամանակ անց Փոթիից Թբիլիսի է տեղափոխվել 10 տարեկան ևս մեկ անչափահաս, որը նույնպես փորձել է նյութը՝ շփոթելով այն քաղցրավենիքի հետ: Հեռուստաընկերության փոխանցմամբ, բացառված չէ, որ նյութը երեխաներին վաճառվել է նույն խանութում:
Քրեական գործ է հարուցվել առողջությանը ծանր վնաս հասցնելու հոդվածով, ինչը ենթադրում է մինչև 2 տարի ազատազրկում: