
«Վրաստանի հայ համայնք» հասարակական կազմակերպությունն իր պաշտոնական էջում վերահրապարակել է Վրաստանի պատրիարքարանի, Վիրահայոց թեմի եւ Վրաստանի մի քանի պետական կառույցների կողմից՝ Գումբուրդո գյուղի դեպքերի հետ կապված համատեղ հայտարարությունը՝ այն վերնագրելով ճնշման ազդեցության տակ ստորագրված անընդունելի հայտարարություն:

«Հնարավոր է՝ պատրիարքարանի, հնարավոր է նաև պետության կողմից է ճնշում եղել, ինչի արդյունքում թեմը հրաժարվում է հայկական ժառանգությունից: Գումբուրդոյի եկեղեցին հայկական է, դա ապացուցող փաստեր կան»,— ասում է Սանդրո Օհանյանը: