Հոկտեմբերի 31-ին Վրաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի մոտ «Վրացական մարշ»-ի կազմակերպած բողոքի ակցիայի ընթացքում ոստիկանները բերման են ենթարկել 6 մասնակցի: Վերջիններս մեղադրվում են ոստիկանության աշխատակիցներին դիմադրություն ցույց տալու և խուլիգանության մեջ:
Փաստաբան Ցիրա Ջավախիշվիլին նշել է, որ իր պաշտպանյալները ոստիկանների կողմից ծեծի են ենթարկվել ձերբակալվելիս: Նրանցից երկուսը՝ Լադո Սադղոբելաշվիլին և Գիորգի Ճելիձեն, տեղափոխվել են հիվանդանոց։
Ջավախիշվիլին տեղեկացրել է, որ հարցի քննությամբ այսօր նշանակված է դատական նիստ, վնասվածքների մասին գրված է արձանագրություններում: