
Օզուրգեթիի մունիցիպալիտետի Լիաթուրի ավանում ցույց է տեղի ունեցել: Տեղացիները բողոքում են նախկին վարչապետ, մեծահարուստ Բիձինա Իվանիշվիլիի ծառերի տեղափոխումից:
Տեղացիների խոսքերով, ծառեր տեղափոխելու ժամանակ նրանք լուրջ խնդիրներ են ունենում, այդ թվում՝ ծառերի տեղափոխմամբ զբաղվող վարորդների հետ։
«Նոր ծառ է կտրել մարդը, որպեսզի իր ուզածը տեղափոխի: Էլեկտրականությունն անջատում են, չեն թողնում տեղաշարժվել մեքենաներով: Բոլորը մեզ սպառնում են: Ասում են` ոստիկանությունը մերն է, Իվանիշվիլին մերն է, ոտքերդ կկոտրենք: Բա մենք ո՞վ ենք, ո՞ւր գնանք»,- ասում է տեղացիներից մեկը: