
Վրաստանի համերաշխության և քաղաքացիական հավասարության հարցերով պետնախարար Քեթևան Ցիխելաշվիլին ցավակցություն է հայտնել Մանչեսթրում տեղի ունեցած ահաբեկչության առնչությամբ:
«Ցավակցությունս եմ հայտնում Մանչեսթրում տեղի ունեցած մեծ ողբերգության կապակցությամբ: Այս բռնի, դաժան ահաբեկչական հարձակման հետևանքով շատ անմեղ մարդիկ են զոհվել և վիրավորվել: Այս ծանր պահին մենք կանգնած ենք ձեր կողքին: Մենք ներգրավված ենք նաև ահաբեկչության դեմ պայքարում, որպեսզի աշխարհն էլ ավելի անվտանգ դառնա»,- հայտարարել է Քեթևան Ցիխելաշվիլին: