
Վրաստանի գլխավոր դատախազության պահանջով «Ցիանիդի գործով» դատական նիստերը կանցկացվեն դռնփակ։
Որոշումը կայցվել է մայիսի 19-ի դատական նիստում: «Գործում տեսաձայնագրություններ ու նամակագրական ապացույցներ կան, որոնք անձնական բնույթի տվյալներ են պարունակում»,-այսպես է բացատրել դատախազությունը։
Հիշեցնենք՝ «Ցիանիդի գործով» մեղադրյալ երեց Գիորգի Մամալաձեն պահանջում էր դռնբաց դատական նիստ անցկացնել՝ նշելով, որ թաքցնելու ոչինչ չունի։