Ցերցվաձեն Ուկրաինայից քաղաքական ապաստան է խնդրում

Գնդապետ Գիա Ցերցվաձեն ընտանիքի հետ միասին  Ուկրաինայում քաղաքական ապաստան է խնդրում: Այս մասին Ցերցվաձեն հայտարարել է «Ռուսթավի 2» հեռուստաընկեության հետ առցանց միացման ժամանակ: Ինչպես նշել է Ուկրաինայում գտնվող վրաց սպան, վտանգ կա, որ իր որդու վրա հոգեբանական ճնշում կգօրծադրվի, նման դեպք արդեն է տեղի ունեցել:

«Երբ որդիս համադասարանցիների հետ զբոսնելիս է եղել, նրան ասել են, որ իր հայրը Ուկրաինայում է փողի պատճառով եւ վարձատրված մարդասպան է»- ասել է Ցերցվաձեն:

Փոխգնդապետն ասել է նաեւ, որ զարգացող իրադարձությունների ֆոնի վրա Վրաստանում իրեն անվտանգ չի զգա:

Թողնել պատասխան