Վրաստանի գլխավոր դատախազությունը տեղեկացնում է, որ Ուկրաինայի համապատասխան մարմիններին է փոխանցել օրեր առաջ Ուկրաինայում ձերբակալված Վրաստանի քաղաքացի Գիա Ցերցվաձեի հետ կապված անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը:
Հիշեցնենք՝ փոխգնդապետ Գիա Ցերցվաձեի նկատմամբ ՌԴ-ը միջազգային հետախուզում էր հայտարարել անցյալ տարեվերջին, ինչի հիման վրա օրեր առաջ Ցերցվաձեն ձերբակալվել է Ուկրաինայում։
Վրաստանի դատախազության տարածած հայտարարության մեջ նշված է, որ վրացական կողմն Ուկրաինայի հետ կշարունակի սերտ համագործակցությունը՝ կանխելու Ցերցվաձեի արտահանձնումը Ռուսաստանին:
Հայտարարության մեջ նշված է նաև, որ Ցերցվաձեի արտահանձնմամբ կխախտվեն նրա իրավունքները: «Frontnews.ge»-ի փոխանցմամբ, Ուկրաինայի և Վրաստանի դատախազություններն ակտիվորեն համագործակցում են Ցերցվաձեի արտահանձնումը կանխելու ուղղությամբ:
Հիշեցնենք՝ Արդադատության նախարար Թեա Ծուլուկիանին ևս անդրադարձել է հարցին՝ նշելով, որ ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր քայլերը՝ պաշտպանելու Ցերցվաձեի շահերը: