
????????????????????????????????????
Վրաստանի խորհրդարանի մեծամասնության անդամ Գիորգի Գաչեչիլաձեն դրական է գնահատում նախարարությունների միացումն ու կառավարության փոփոխությունները, միևնույն ժամանակ, գտնում է, որ շրջակա միջավայրի պաշտպանության նախարարությունը պետք է մնա որպես առանձին կառույց:
«Լավ է, որ լուծվեցին օպտիմալացման հարցերը: Հասարակությանը սրան երկար ժամանակ էր սպասում։ Մենք մեր դիրքորոշումներն ունենք, որի շուրջ համաձայնության ենք եկել: Դա վերաբերում է շրջական միջավայրի պաշտպանությանը: Մեր ցանկությունն է, որ շրջակա միջավայրի պաշտպանության նախարարությունը մնա որպես անկախ կառույց: Նույնիսկ ասոցացման համաձայնագրում շրջակա միջավայրին վերաբերող հարցերն առաջնահերթություններից մեկն են»,- հայտարարել է Գաչեչիլաձեն: