
Թբիլիսիի քաղաքապետարանի տեղեկատվության համաձայն, ավարտվել են Րիկղե-Նարիկղալա ճոպանուղու վերականգնողական աշխատանքները: Այն վաղվանից՝ մայիսի 1-ից, կշարունակի ծառայել ուղևորներին:
Թբիլիսիի տրանսպորտային ընկերության համապատասխան տեխնիկական թիմի հետ միասին աշխատանքներն անց էին կացնում նաև Leitner ընկերության մասնագետները:
Համապատասխան աշխատանքները կատարվում են յուրաքանչյուր 22 500 ժամը մեկ:
Հիշեցնենք, որ Թբիլիսիի զբոսաշրջիկների սիրելի ճոպանուղին չէր գործում ապրիլի 16-ից։ Ճոպանուղին գտնվում է Թբիլիսիի պատմական հատվածում և Րիկղեի այգին կապում է Նարիկղալայի ամրոցի հետ: