«Այժմ բոլոր հնարավորություններն ունեք՝ իրականցնելու նախընտրական շրջանում տված խոստումները»,-նոյեմբերի 18-ին՝ բացելով 9-րդ գումարման խորհրդարանի անդրանիկ նիստը, հայտարարել է Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին։
«Ակտիվ գործունեություն ծավալելու և խիզախ քայլեր անելու ժամանակն է։ Այնպիսի քայլերի, որոնք կբարելավեն երկրի տնտեսական վիճակը, կավելացնեն ներդրումները, կկայունացնեն լարիի փոխարժեքը»,-ասել է երկրի ղեկավարը՝ ընդգծելով, որ այսօր մարդկանց հուզող առաջին խնդիրը վերաբերում է սոցիալ-տնտեսական վիճակին, գործազրկությանը։
Մարգվելաշվիլիի խոսքով, հասարակությունը նոր խորհրդարանից ու ձևավորվող կառավարությունից սպասում է բոլոր այս հարցերի լուծումը։
«Այսօր՝ նոյեմբերի 18-ին, ելույթ ունենալով նոր խորհրդարանի առջեւ, ուզում եմ իմ երախտագիտությունն ու հարգանքը հայտնել երկրի ողջ բնակչությանը, ովքեր ընտրելով 9-րդ գումարման խորհրդարանը, ևս մեկ քայլ արեցին վրաց պետականության հաստատման ճանապարհին: Այդ հարցում ուզում եմ շնորհակալություն հայտնել նաև այդ օերրին երկրում դիտորդական առաքելություն իրականացրած կազմակերպություններին, քաղաքական կուսակցություններին, Կենտրոնական ընտրական հանձնաժողովին ու լրատվամիջոցներին» հայտարարել է Մարգվելաշվիլին: