
Վրաստանի նորընտիր վարչապետ Մամուկա Բախտաձեի հայտարարությամբ, տնտեսական աճի տվյալները հաստատում են, որ կառավարությունը ճիշտ տնտեսական քաղաքականություն է վարում:
«Րոպեներ առաջ Վրաստանի ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է տվյալներ և Վրաստանի տնտեսական աճը մայիս ամսվա ընթացքում հասել է 7.5 տոկոսի: Նման ցուցանիշը հաստատում է, որ կառավարության վարած տնտեսական քաղաքականությունն արդարացված է»,- հայտարարել է Բախտաձեն՝ հավելելով, որ տնտեսական աճի տեմպերը շարունակելու են արագանալ։