
Փետրվարի 27-ին Expo Georgia-ի երրորդ տաղավարում տեղի կունենա զբոսաշրջության ոլորտում կարիերա ծրագրող ուսանողների համար նախատեսված ցուցահանդես:
Ցուցահանդեսին կմասնակցեն Վրաստանի զբոսաշրջային ազգային գործակալության և Ցուցահանդեսների Միջազգային Բյուրոյի անդամ ավելի քան 25 կազմակերպություն։
«Ցուցահանդեսի ընթացքում ուսանողները հնարավորություն կունենան խոսել առաջատար հյուրանոցների և ճամփորդական ընկերությունների ներկայացուցիչների հետ, ծանոթանալ նրանց գործունեությանը և պարզել, թե գործատուները որ հմտություններն են առաջնային համարում զբոսաշրջության ոլորտի համար», — հաղորդում է Վրաստանի զբոսաշրջային ազգային գործակալությունը: