
Տղիբուլիում հանքափորներ են զոհվել: Տեղեկատվությունը տարածել են արհմիությունները, մանրամասները դեռևս ճշտվում են:
Մետալուրգիայի և հանքարդյունաբերական արհմիության ղեկավար Թամազ Դոլաբերիձեն imedinews-ի հետ զրուցում նշել է, որ մահացել է 6 մարդ, ևս 3 մարդ էլ վիրավոր է:
Նախնական տեղեկությունների համաձայն՝ հանքահորի թունելներից մեկում փլուզվել է տանիքը:
Միջադեպը տեղի է ունեցել մոտավորապես ժամը 04:00-ի սահմաններում Մինդելիի հանքում:
ՆԳՆ-ն հետաքննություն է սկսել քրեական օրենսգրքի 240-րդ հոդվածով, ինչը նշանակում է լեռնային և այլ շինարարական աշխատանքներում անվտանգության կանոնների խախտում: