«Վրաստանի բնակչությունը հիասթափված է, որ մի շարք կարեւոր հարցերում իրենց սպասելիքները չեն արդարացել»,- նշված է Ազգային ժողովրդավարական ինստիտուտի (NDI) զեկույցում:
Նշվում է, որ առաջիկա ընտրությունները ժողովրդի համար քաղաքական նշանակություն ունեն: «Քաղաքապետի ընտրությունները միայն տեղական իշխանության համար չէ կարեւոր: Քաղաքապետը Վրաստանի ներքին քաղաքականության կարեւոր գործիչն է: Ողջ երկրրի մասշտաբով առաջիկա ընտրությունները փորձաքար են լինելու երկրի քաղաքական ուժերի համար»,-նշված է զեկույցում։
Ընտրությունների արդյունքները նաեւ ցույց կտան, թե որքանով «Վրացական երազանք»-ը կկարողանա որպես քաղաքական ուժ կոնսոլիդացվել: