Խորհրդարանական փոքրամասնության անդամ Ազեր Սուլեյմանովի տեղեկատվության համաձայն՝ ինքը և «Միացյալ ազգային շարժման» մի քանի այլ պատգամավորներ դեկտեմբերի 26-ին լքել են կուսակցության շարքերը:Սուլեյմանովի խոսքերով՝ նրանք միացել են «Միացյալ ազգային շարժման» հետ դաշինքում գտնվող «Եվրոպական Վրաստան» կուսակցությանը:
Ազգությամբ ադրբեջանցի պատգամավորի պնդմամբ՝ կուսակցականների նման քայլը պայմանավորված չէ ներկուսակցական տարաձայնությունների հետ: Սուլեյմանովը չի նշել կուսակցությունը լքող այլ անդամների անունները:
«Միացյալ ազգային շարժման» առաջնորդներից Պետրե Ցիսկարիշվիլիի խոսքերով՝ նման որոշումը տեխնիկական անհրաժեշտություն էր խորհրդարանում երկու խմբակցություն ունենալու համար: Տեղեկացնում է «interpressnews»-ը: