
Հոկտեմբերի 16-ի Իմերեթիում վատ եղանակային պայմանների հետևանքը 8 մլն լարիի վնասն է:
Իմերեթիի մունիցիպալիտետում շարունակվում է վնասի չափի հաշվարկը: Ամենից շատ տուժել է Վանիի մունիցիպալիտետը: Վնասվել են ավտոճանապարհներ, տնամերձ այգիներ, բնակելի տներ: Վնասը կառավարել տեղական բյուջեով հնարավորություն չկա, այդ պատճառով տեղի ղեկավարները դիմում են կենտրոնական իշխանություններին, որպեսզի համատեղ ուժերով օգնություն ցուցաբերվի տուժած համայնքներին, վերականգնվեն վնասված ենթակառուցվածքները: Հոկտեմբերի 16-ին ուժգին անձրևը Իմերեթիում վնասներ է հասցրել 11 մունիցիպալիտետի: