
Արչիլ Տատունաշվիլիի մարմնի վրա, փաստացի, չկա մի հատված, որ խոշտանգված չլինի, այս մասին հայտնել է Վրաստանի բռնազավթված տարածքներից բռնի տեղահանվածների, փախստականների եւ վերաբնակեցման հարցերով նախարար Սոզար Սուբարին:
Նախարարն ասել է, որ չի մանրամասնի փորձաքննության արդյունքները եւ հարկ եղած դեպքում ընտանիքի անդամները կհրապարակեն դրանք:
«Փորձաքննությունն անցկացնում են պետական եւ ընտանիքի վստահությունը վայելող փորձագետները միասին, առաջին իսկ պահից ուսումնասիրել են ամեն մանրուքը: Այնպես որ, ընտանիքի անդամները եւ փորձագետներն իրենք կորոշենք, արդյո՞ք պետք է հրապարակվեն արդյունքները»,- նշել է Սուբարին: