
Իսպանիայի Արտաքին գործերի նախարարությունը տարածած հայտարարությունում կոչ է արել Արչիլ Տատունաշվիլիի մահվան փաստով անաչառ հետաքննություն անցկացնել:
«Հետաքննությանը կարող է օգնություն ցուցաբերել Վրաստանում ԵՄ-ի դիտորդական առաքելությունը միջադեպերի կանխարգելման ու արձագանքման մեխանիզմների շրջանակում»,-ասվում է Իսպանիայի ԱԳՆ-ի հայտարարությունում։