Վրաստանի կողմից չվերահսկվող Հարավային Օսիայի իշխանությունների կողմից Արչիլ Տատունաշվիլիի հետ մեկտեղ ձերբակալված երկու անձինք գտնվում են Վրաստանում: Այս մասին տեղեկացնում է Վրաստանի հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերով պետնախարարությունը:
«Հույս ունենք, որ առաջիկայում կտեղափոխվի նաև Արչիլ Տատունաշվիլիի դին: Ազատ արձակված Լևան Քուտաշվիլին և Իոսեբ Պավլիաշվիլին արդեն հանդիպել են` նախարար Քեթևան Ցիխելաշվիլիի հետ, ՆԳՆ առաջին տեղակալ Կախաբեր Սաբանաձեն և պետական անվտանգության ծառայության տեղեկատվական-վերլուծական դեպարտամենտի փոխտնօրեն Կախաբեր Քեմոկլիձեի հետ»,- ասվում է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ Վրաստանի քաղաքացիներ Արչիլ Տատունաշվիլին, Լևան Քուտաշվիլին և Իոսեբ Պավլիաշվիլին Վրաստանի կողմից չվերահսկվող Հարավային Օսիայի ներկայացուցիչները ձերբակալել էին փետրվարի 22-ին:
Օսական կողմի տեղեկատվությամբ, ձերբակալված Արչիլ Տատունաշվիլին դիմադրություն է ցուցաբերել իրավապահներին, ինչի պատճառով նրա հանդեպ ուժ է կիրառվել: Օսական կողմի փոխանցմամբ, 35-ամյա Տատունաշվիլին «փետրվարի 23-ի գիշերը Ցխինվալիի մեկուսարանի աստիճաններից ընկել է և հիվանդանոցում սրտի անբավարարությունից մահացել: