Վրաստանի պատրիարքարանի տեղեկատվությամբ, Վրաստանի կողմից չվերահսկվող Հարավային Օսիայում անհայտ պայմաններում մահացած Արչիլ Տատունաշվիլիի դին, ամենայն հավանականությամբ, վաղը կամ մյուս օրը կտեղափոխվի Վրաստան: Այս մասին ասվում է պատրիարքարանի կողմից տարածված հաղորդագրության մեջ:
Վրաստանի պատրիարքարանը նաև հրապարակել է Ռուսաստանի պատրիարքի նամակը, որտեղ ասվում է, որ Ռուսաստանում մինչ այժմ շարունակվում է Տատունաշվիլիի մարմնի փորձաքննությունը, որի ավարտից հետո դին կտեղափոխվի Վրաստան:
Արչիլ Տատունաշվիլին անհայտ պայմաններում մահացել է փետրվարի 23-ին, Վրաստանի կողմից չվերահսկվող Հարավային Օսիայում: