
Վրացի վարորդները պահանջում են, որպեսզի փոխադրումներ իրականացնող թուրքական «Մետրո+» ընկերությունը լքի վրացական շուկան:
Երթուղային տաքսիների և ավտոբուսների վարորդները այդ պահանջով բողոքի ակցիա են կազմակերպել «Օրթաճալա» ավտոկայարանում:
Ակցիայի մասնակիցների խոսքով` թուրքական «Մետրո+» ընկերությունը Վրաստանի տարածքում փոխադրումներ է իրականացնում` ոչ մրցակցային ու անհավասար պայմաններ ստեղծելով շուկայի փոքր կազմակերպությունների համար:
Ակցիայի մասնակիցներից Բեսո Թաքթաքիշվիլին ասել է.
««Մետրո+»-ը թուրքական տրանսպորտային կազմակերպություն է, որը Վրաստանի տարածքում փոխադրումներ է իրականացնում` բավական ցածր գներով: Արդյունքում մենք չենք կարողանում մրցել նրանց հետ: Հետևաբար և առանց աշխատանքի մնալու մտավախություն ունենք: «Մետրո+»-ն իրականացնում է նաեւ տուրիստական ուղևորություններ` փորձելով Վրաստանում ձեռք բերել մենաշնորհային դիրք»,- հայտարարարել է Թաքթաքիշվիլին:
Ակցիայի մասնակիցները վճռական են տրամադրված` եթե իրենց պահանջներ չբավարարվեն, կսկսեն մեծամաշտաբ ցույցեր: